Սան Պաուլուում Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում ընդունեց Ռումինիայի թիմին: Հանդիպումը նվիրված էր ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկի` Ռոնալդոյի մեծ ֆուտբոլից հեռանալուն: Բրազիլիայի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: Ռոնալդոն փոխարինման դուրս եկավ եւ խաղադաշտում անցկացրեց 16 րոպե, գնդակ խփել չհասցրեց: Միակ գոլի հեղինակը 22-րդ րոպեին դարձավ Գուեդես Ֆրեդը: