Վիգեն Ստեփանյանը մեծ հայ էր, ով նաեւ մեր ժամանակներում իր խնդիրներն ուներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, դերասան Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

«Նրան մեր ժողովուրդը պետք է հիշի որպես իսկական հայի: Շատ ժամանակ իրար հետ շփվել ենք, խոսել ենք: Շատ մոտ ենք եղել: Նա մարդ էր, որ երբեք  իր մոտեցումները վեր չէր հանում ժողովրդի մեջ, պարզապես խոսում էր  ինչպես հայը»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք երկրում տիրող իրավիճակն ազդել էր իր վրա, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ այդպես կլինի, որովհետեւ նա օրուգիշեր մտածում էր մեր ժողովրդի մասին, հանդես էր գալիս: Ոչ թե մտածում էր որեւէ մեկին շատ անպատվելով կամ գցելով, այլ խոսում էր մեր ժողովրդի հետագա ճակատագրի համար»: