ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր մասնագետների հետ քննարկել է ԱՄՆ հանձնառությունը ԼՂ հակամարտության հիմնախնդիրների կարգավորման հարցում։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Այսօր դեսպան Թրեյսին հանդիպեց վերլուծական կենտրոնների մասնագետների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների (որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի) հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրների կայուն ու համապարփակ կարգավորման հարցում։

Դեսպանը շեշտեց նաև գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը»,- ասված է դեսպանության էջում տեղադրված հաղորդագրությունում։