Կորոնավիրուսի պանդեմիան վեր է հանել աղքատ երկրների համար մատակարարումների խոցելի շղթայի ամրապնդման անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեւիդ Բիսլին, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ պետք է շարունակել համակարգի հետ աշխատանքը, եւ պետք է վստահ լինել, որ մենք ոչ պակաս խոցելի ենք կորոնավիրուսի նոր տեսակի նկատմամբ: «Եթե դուք մտածում եք, որ ձեզ մոտ խնդիրներ են առաջացել Նյու Յորքում զուգարանաթղթի մատակարարման հետ, ապա մտածեք, թե ինչ է տեղի ունենում Չադում, Նիգերում, Մալիում եւ այլ վայրերում»,-ասել է նա:

Բիսլին նշել է, որ մթերքների մատակարարման համակարգը «խախտված է», սակայն աշխարհի բնակչության 10 տոկոսն ապրում է ծայրաստիճան աղքատության մեջ: «Ընդ որում, 270 մլն մարդ սովի շեմին է, եթե մենք չստանանք աջակցություն եւ միջոցներ, որոնք մեզ պետք են, մենք կունենանք զանգվածային քաղց»: