Կաննի կինոփառատոնը, որն անցյալ տարի համավարակի պատճառով չեղյալ էր հայտարարվել, մայիսից տեղափոխվել է հուլիս:

Կազմակերպիչները հայտարարել են, որ այս տարի փառատոնը տեղի կունենա հուլիսի 6-17-ը: Նրանք հույս ունեն, որ մինչեւ ամառ կորոնավիրուսը բավականին կնահանջի:

Անցյալ տարի Կաննում սկզբում դիտարկել էին 73-րդ փառատոնը հունիս կամ հուլիս տեղափոխելը՝ նախքան այն, ի վերջո, չեղյալ հայտարարելը:

Այս տարի կազմակերպիչները մտադիր են այսպես թե այնպես փառատոն անցկացնել: Այն մասին, թե ինչ ձեւաչափ կարող է ունենալ այն, մանրամասներ չեն հաղորդվում: