NEWS.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանն այսօր այցելելու է «Եռաբլուր» պանթեոն: Գրասենյակից մեզ պատասխանեցին. «ՀՀ երրորդ նախագահը, ցավոք, այս տարի չի կարողանա այցելել «Եռաբլուր», քանի որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ և հասկանալիորեն հետաձգել է իր  բոլոր հանդիպումներն ու այցելությունները: Նախագահի անունից առավոտյան  ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում և հարգանքի տուրք մատուցվել  Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության, ազատության   և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»:

NEWS.am -ին Սերժ Սարգսյանի գրասենյակից տեղեկացրին նաև, որ ՀՀ երրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, ապաքինվում է տանը, վիրուսը հաղթահարում է առանց բարդությունների: