Զինկոմիսարիատում ես գրանցված եմ որպես հինգերորդ դասակի գնդացրորդի օգնական, մեր վաշտում գոյություն չուներ հինգերորդ ջոկատ։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին Պաշտպանության նախարարության առջեւ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցը։

«Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը զինկոմիսարիատից իմ թղթերը հանում են։ Զինկոմիսարիատում ես գրանցված եմ որպես հինգերորդ դասակի գնդացրորդի օգնական։ Մեր վաշտում գոյություն չուներ հինգերորդ ջոկատ։ Ես միտումնավորություն եմ տեսնում։ Ես անցած անգամ էլ ասել, հիմա էլ ասում՝ մեր գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների ցուցակում  կամ անհետ կորածների։ Ես վստահ ասում եմ։ Մենք հինգերորդ դասակ չենք ունեցել, ո՞նց եղավ, որ ես հինգերորդ ջոկատի գնդացրորդի օգնական եմ։ Ի միջի այլոց գրել գցել են մեր անունները, ասել են վերջ, սրանք գնացին, չեն էլ գալու։ Կարո՞ղ է հիմա ճշտում են՝ մենք մահացել ենք, թե՝ ոչ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ եւս իրենք ՊՆ-ի դիմաց ակցիա էին իրականացրել, սակայն արդյունքի չէին հասել: Նրանց 350 հոգանոց զորախումբը եղել է Լաչինի «դժոխքի ձոր» կոչվող հատվածում, իրենք չեն էլ իմացել, որ իրենց փոխհատուցում է հասնում, սակայն հիմա երբ իմացել են, այդ փոխհատուցումների վճարումը ձգձգում են: