Շուշիի անկումն ինձ համար անակնկալ էր: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է պատերազմի օրերին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ինձ համար լիքը բաներ Շուշիի մասով անհասկանալի է: Ամսի 6-ին եղել եմ Շուշիում: 7-ին, 8-ին եւ 9-ին իրավիճակը տրամագծորեն մի քանի անգամ կտրուկ փոխվել է Շուշիում ըստ ՊՆ-ի տեղեկությունների:

Կան լիքը մարտական դրվագներ, որոնք իմ ուղեղում էլ չեն տեղավորվում»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջին հարվածը եղել է շատ խիտ եւ կրել են շատ-շատ զորամասեր միաժամանակ, այդ թվում ՊԲ-ի շտաբը:

Դիտարկմանը, թե հայկական կողմը դիտավորյալ գնացել ենք պարտության, նա արձագանքեց. «Զինվորականի ուղեղի մեջ նման բան չի կարող տեղավորվել»:

Անդրադառնալով պատերազմում պարտության պատճառներին, նա նշեց. «Ցավոք, մենք պարտվել ենք եւ դա պետք է հանգամանալից ուսումնասիրել: Ես փորձում եմ պարզել զինվորական բոլոր հանգամանքները:

«Մեր դեմ կռվում էր նաեւ Թուրքիան: Նույնիսկ ես պատերազմից հետո նոր հասկացել եմ, թե դա ինծ մեծ է եղել, ինչ ծավալ է ունեցել այդ մասնակցությունը, թե ինչ նոր տեխնոլոգիաներ է կիրառել Թուրքիան այդ պատերազմում: Այդ 5-րդ սերունդը կիրառել է Թփուրքիան, ոչ թե Ադրբեջանը: Ադրբեջանը ամռանը նույն իր զինանոցով չկարողացավ մեր բանակին հաղթել, բայց արդեն սեպտեմբերյան պատերազմին ներգրավվեց Թուրքիան: Պատերազմն սկսվել է 10-12 անգամ ավելի մեծ ուժերի դեմ: Ընթացքում վարվել է մոտավորապես, 5-6 նգամ շտ ուժերի դեմ: Շատ ծնր է 5-6 անգամ մեծ եւ տեխնոլոգիապես նման հսկա, տարածաշրջանային գերտերության դեմ պատերազմը»:

Այդուհանդերձ նա ընդգծեց պատերազմի հետ կապված շատ մտահոգիչ բաներ կան. առաջին հերթին կազմակերպչական, պատերազմ վարելու, մարտվարության, կոնկրետ զինվորականների գործողությունների եւ այլն: