ՀՀ իշխանությունը չի բացառում Ամուլսարի հանքի շահագործումը: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ իշխանության ներկայիս նպատակն է հավելյալ ներդրումների համար պայմանների ստեղծումը, մասնավորապես՝ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում:  

«Անհրաժեշտ է վերանայել առկա խնդիրների հաղթահարման հնարավորությունները եւ անհրաժեշտ որոշումներ ընդունել: Եթե այդ որոշումները բխեն ՀՀ շահերից, ապա դրանք Ամուլսարի դեպքում էլ կենթադրեն դրա շահագործման հնարավորություն»,-պարզաբանեց Պապիկյանը:

Անդրադառնալով էկոլոգիայի մասին հարցին՝ նախարարը նշեց, որ կձեռնարկվեն միայն բալանսավորված որոշումներ, որոնք բխում են ՀՀ շահերից: