Մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կուսակցությունը արտահերթ ընտրությունների դեմ է: Ինչպես ես ավելի վաղ գրել եմ, դա ռազմավարություն չէ, այլ գրգռիչին ուղղված արձագանք, գրում է տելեգրամյան ալիքի հեղինակ Գերման Կուլիկովսկին:

«Կորուստից վախը ստիպել է Նիկոլ Վովաեւիչին խախտել չգրված պայմանավորվածությունները, որոնց համաձայն նա մնացել է վարչապետի պաշտոնում նախքան ընտրությունները եւ այդկերպ կանխարգելել աթոռից հեռանալու անդառնալի գործընթացը փողոցի ցույցերի միջոցով:

Այսօր ընդդիմությունը (կարծում եմ խորհրդակցություններից հետո) ներկայացրել է Փաշինյանին վերջնագիր: Ընդ որում՝ դիմել են ոչ թե Նիկոլին, այլ ռազմական եւ առհասարակ ուժային վերնախավին: Այսինքն՝ հենց այն մարդկանց, որոնք թույլ չեն տվել վերոգրյալը: Վազգեն Մանուկյանն ուղղակիորեն սպառնացել է բոլոր նրանց, ովքեր աջակցել են Փաշինյանի կազմակերպած պետական հեղաշրջումը (արտահերթ ընտրություններից հրաժարումն այն իրավիճակում, որում Հայաստանը ներկայում գտնվում է) կոլեկտիվ պատասխանատվություն է: Ցանկացած մարդու, որը կսատարի Փաշինյանին այդ հարցում, ընդդիմությունը կհամարի հանցագործ եւ, եկեք ուղիղ ասենք, համագործակից: Չէ որ, եթե խորանանք, ապա Փաշինյանի միակ աջակցող խումբը ներկայում Բաքվում է: Այո, դա իրավիճակային դաշնակից է, սակայն Փաշինյանն ուրիշ դաշնակիցներ չունի: Մոսկվան նրանից, մեղմ ասած, հոգնել է, իսկ Արեւմուտքը չի միջամտի իր դաշնակից Թուրքիայի պատասխանատվության գոտում: Առավելագույնը կհղի աջակցության խոսքեր:

Ինչ այժմ կարող են առարկել, թե, իբր, նայեք ընդդիմության հանրահավաքներին եւ Մանուկյանին: Եթե ընդդիմության մակարդակն այդքան ցածր լիներ, իսկ Նիկոլի վարկանիշն՝ այդքան բարձր, ապա նա անպայման կանցկացներ արտահերթ ընտրություններ վարչապետի պաշտոնում իր դիրքն ամրապնդելու համար: Սակայն իրավիճակն այլ է: Փաշինյանը բավականին հստակ հասկանում է, որ նա չի հաղթի ընտրություններում: Կարեւոր չէ՝ ով կդառնա վարչապետ: Ցանկացած դեպքում նոր իշխանությունը կսկսի պատերազմի ժամանակաշրջանում Նիկոլ Վովաեւիչի գործունեության հետաքննություն եւ կհետաքննի այն, թե ինչպես է նա մեկնաբանում բանավոր պայմանավորվածությունները Բաքվի հետ: Եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ հետաքննությունը Փաշինյանի շահերից չի բխում: Ուստի ես կմտածեի այն մարդկանց փոխարեն, ում այսօր դիմել է Վազգեն Մանուկյանը: Պե՞տք է արդյոք պաշտպանել Փաշինյանին իշխանությունը պահելու նրա փորձերի հարցում, չէ որ այն, ինչ նա կկորցնի, բոլորի համար ակնհայտ է:

Վերջում կցանկանայի ավելացնել, որ, ըստ ամենայնի, արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի մերժումը չի ազդել կուսակցության եւ առանձին անձանց՝ նախընտրական արշավի նախապատրաստման վրա: Դա խոսում է միայն մեկ բանի մասին, որ Փաշինյանին բոլորը լուրջ չեն վերաբերվում: Ամերիկյան քաղաքական ավանդույթում կա «Կաղ բադ» եզրույթ. Փաշինյանը համապատասխանում է դրան 100 տոկոսով»,-գրել է նա: