Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է քուրդ զինյալներին աջակցելու մեջ, ովքեր, ըստ Անկարայի, 13 առեւանգված թուրքի են մահապատժի են ենթարկել հյուսիսային Իրաքում` հավելելով, որ ԱՄՆ-ի դատապարտման հայտարարությունը «կատակ» էր, հաղորդում է Reuters-ը:

Նախօրեին Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները 13 թուրքի են մահապատժի են ենթարկել, այդ թվում` զինվորականների եւ ոստիկանների: Վաշինգտոնը հայտարարել է, որ դատապարտում է սպանությունները, եթե հաստատվեն այն տեղեկությունները, որ ՔԱԿ-ն է պատասխանատու դրանց համար:

Էրդողանի խոսքով` ԱՄՆ հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք աջակցում են ՔԱԿ-ին եւ սիրիական քրդական ուժերին: