86 տարեկանում մահացել է խորհրդային օպերատոր Ավետիս Զենյանը` Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ եւ խաղաղություն» լեգենդար սովետական ​​ֆիլմի օպերատորներից մեկը: Ավետիս Նազարովիչին առանց կյանքի նշանների հայտնաբերել է նրա կինը` Գալինան: Նա շտապօգնություն էր կանչել` հույս ունենալով, որ բժիշկներին կհաջողվի վերակենդանացնել Ավետիս Նազարովիչին, սակայն տեղ հասած բժիշկներին մնում էր միայն արձանագրել վերջինիս մահը:

«Շտապօգնություն հաղորդում էր ստացվել, որ բնակելի շենքի բնակարաններից մեկում մահացել է սովետական ​​օպերատոր Ավետիս Զենյանը: Տղամարդն ուռուցք ուներ: Մահվան պատճառը հիվանդությունն էր»,- KP.RU-ին ասել է աղբյուրը քաղաքի առողջապահական համակարգում:

Ավետիս Նազարովիչ Զենյանը սովետական ​​օպերատոր է, ում Սերգեյ Բոնդարչուկը հրավիրել էր նկարահանել «Պատերազմ եւ խաղաղություն» ֆիլմը: Ավետիսը միակն էր օպերատորների խմբից, ով աշխատել է ֆիլմի բոլոր 4 մասերի վրա եւ սկզբից մինչեւ վերջ անցել է լեգենդար ֆիլմի ստեղծման վեցամյա ճանապարհը: «Պատերազմ եւ խաղաղություն» ֆիլմի նկարահանումից հետո Ավետիսը որպես օպերատոր աշխատել է «Վառվիր, վառվիր, իմ աստղ» ֆիլմի վրա, ինչպես նաեւ ուղղաթիռից նկարահանել է Չեռնոբիլն աղետից հետ: Նա շատ է աշխատել հին խորհրդային ֆիլմերի վերականգնման վրա, ինչպիսիք են «Ուրախ տղաները», «Չապաեւ», «Ալեքսանդր Նեւսկի», «Իվան Ահեղ» ժապավանները: