Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է ընդլայնել անդրսահմանային օպերացիաները քուրդ ապստամբների դեմ Իրաքի հյուսիսում` տարածաշրջանում թուրքական ռեյդի ժամանակ 13 թուրքի մահից հետո:
Անդրսահմանային օպերացիաները կընդլայնվեն դեպի «այն շրջաններ, որոնք դեռ լուրջ սպառնալիք են ներկայացնում», հայտարարել է Էրդողանը` նկատի ունենալով Քրդական աշխատավորական կուսակցության կողմից վերահսկվող տարածքները:
Էրդողանը Թուրքիայի դաշնակիցներին մեղադրել է Թուրքիայի 13 քաղաքացիների մահվան կապակցությամբ «լռություն պահպանելու» մեջ` «բացառությամբ մի քանի թույլ ձայների»:
Նրա խոսքով` այդ միջադեպն «ապացուցեց Թուրքիայի անդրսահմանային օպերացիաների կարեւորությունը Սիրիայում եւ Իրաքում»: