Չնայած «Բարգավաճ Հայաստանը» արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում միայնակ է մասնակցելու, միևնույնն է, 17 կուսակցությունների միջև տարաձայնություններ չկան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Տարաձայնություններ չկան։ 17 կուսակցությունների համար հիմնական խնդիրը հայրենիքի փրկությունն է, իսկ մնացած հարցերում կարող են տարբեր տեսակետներ լինել։ Երբ ներքին լարվածություն կա, այդ երկրում կայունություն և զարգացում չի կարող լինել։ Հարկավոր է վերացնել այդ լարվածությունը»,- նշեց Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը երկար չխոսեց լրագրողների հետ՝ նշելով, որ ելույթի ժամանակ կստացվեն բոլոր հարցերի պատասխանները։