ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հավանաբար, կայցելեն տարածաշրջան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ համանախագահները մշտական կապի մեջ են միմյանց հետ, պարբերաբար հանդիպումներ են անցկացնում, եւ, հավանաբար կայցելեն տարածաշրջան: «Գործընթացը չի դադարել»,-նշեց դեսպանը: