Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց 2016 թվականին «Սասնա ծռերի» անդամների  կողմից ոստիկանության գունդը գրավելու օրերին սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանին այրին։

Մյուս սպանված ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի կինն էլ ասաց, որ խմբի անդամ Արմեն Բիլյանի աչքերից երեւում էր, որ նա սպանություն չի կատարել․ «Այ, Էդվար Գրիգորյանի աչքերից երեւում  էր, որ թաքուն պատմություն կա։ Ինքն իր աչքերը միշտ թաքցնում էր, էդ թեմայի շուրջ մի օր չկանգնեցին Պավլիկ Մանուկյանին ասեին՝ մեզ մահվան մեղադրանք ես առաջադրում, մենք էլ ենք մարդ հասկանում ենք լիքը բաներ»։

Գագիկ Մկրտչյանի այրին անդրադառնալով դատարանի կողմից կայացրած վճռին՝ նշեց, որ կրկին քաշքշուկ է սկսվելու, իսկ «Սասնա ծռերի» անդամները կմնան ազատության մեջ․ «Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ ման են գալիս, դա ամենդաժանն է, որ իրենք ազատության  մեջ կմնան մինչեւ Վերաքննիչ եւ այլն»։