Բացատրության կարիք չկա, որ եթե ընդգծված հակահայն ու թշնամին անհանգստանում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, նշանակում է, որ այդ գործընթացները թուրքանպաստ չեն եւ անհանգստացնում են Թուրքիայի իշխանություններին։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, հավելելով, որ առաջնահերթ պետք է արձանագրել, որ Թուրքիան թշնամական երկիր է եւ անձամբ Թուրքիայի արտգործնախարար Մեւվլութ Չավուշօղլուն անձամբ իր ողջ գործունեության ընթացքում եղել է ընդգծված հակահայ գործիչ։

«Չավուշօղլուի արձագանքը ցույց է տալիս, որ այդ պրոցեսները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, չեն  տեղավորվում թուրքական սցենարում և կա երևի թե թուրքական սցենար, որի շարունակականությանը կարող են խանգարել։  Եվ, իհարկե, չպետք է մոռանանք, որ այս իշխանության ներսում գտնվող բազմաթիվ անձինք նախկինում էլ շատ թուրքանպաստ քայլեր, հայտարարություններ են արել, չմոռանանք նրանց մոտեցումները կրթական չափորոշիչների, թուրքիայի, ցեղասպանության հարցի հետ կապված, ազգային ժողովից հնչած տարատեսակ թուրքանպաստ հայտարարությունները և այլն։ Եթե Չավուշօղիի այսօրվա հայտարարությունն այս ամենը կապում ենք պատկերն ավելի ամբոջղական է թվում ։ Կարծում եմ, որ Չավուշօղլուի հայտարարությունը շատ լավ առիթ է նրանց համար, ովքեր դեռեւս չեն կողմնորոշվել և տատանվում էին այս իշխանության հանդեպ իրենց գնահատականներում տեսնելու, որ եթե մի իշխանության պաշտպանում է Թուրքիայի արտագործնախարարը, ընդգծված հակահայը, ապա այստեղ շատ երկար մտածելու կարիք չկա»,- ասաց Մելքոնյանը։

Թուրքագետի խոսքով՝ Չավուշօղլուն պատկանում է այն քաղաքական ուժին , որը բարդույթներ  ունի հեղաշրջում երույթի նկատմամբ, որովհետևԹթուրքիայում չորս4 անգամ տեղի է ունեցել զինված հեղաշրում այն ուժի նկատմամբ , որից սերում է նաև Չավուշօղլուն․ «Բայց այստեղ կա լուրջ տարբերություն․ այն ինչ տեղի է ունեցել Թուրքիայում հեղաշրջումների ժամանակ, և այն հայտարարությունը, որն արել է ՀՀ գլխավոր շտաբը, դրանք իրարից էականորեն տարբեր իրավիճակներ են և զուգահեռներ տանել հեղաշրջում ապրող Թուրիքայի և այսօրվա Հայաստանի միջև տակտիկան և փաստական առումով է սխալ է հենց չավուշօղլիի կողմից»։

Չավուշօղլուն գնահատել է Հայաստանում տիրող իրավիճակը որպես հեղաշրջման փորձ եւ վճռականորեն դատապարտել այն:

«Մենք պայմանավորվել ենք Ղարաբաղի հարցով երեք երկրների շրջանակում, եւ այդ երկրներում շատ կարեւոր է, որպեսզի կառավարեն գործընթացը (ԼՂ-ում հրադադարի ռեժիմը-խմբ.): Մենք հետեւում ենք հայաստանյան իրադարձություններին ԶԼՄ-ների հաղորդագրություններից, ինչպես նաեւ փորձում ենք մեր խողովակներով մանրամասն տեղեկություն ստանալ»,-ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Բուդապեշտում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով: