Իշխանությունը գտնվում է զուգահեռ իրականության մեջ եւ ունակ չէ սթափ գնահատել եւ ընդունել իրավիճակը. Թույլ տվեք չմեկնաբանել Նիկոլ Փաշինյանի կամ իշխանությունների հայտարարությունները, դրանք հաճախ իրարամերժ են, ընդհանրապես չեն համապատասխանում օրվա խնդրին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով երեկ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կոչին, թե իրենք դադարեցնում են հանրահավաքը, թող ընդդիմադիրներն էլ դադարեցնեն, նստեն, խոսեն:

Անդրադառնալով նրան, որ իշխող ուժի պատգամավորների բոյկոտեցին ու տապալեցին ԱԺ խորչհրդի նիստը, որտեղ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն առաջարկում էին արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել ռազմական դրությունը հնելու հարցը, Աբովյանն ասաց. ««Խնդիրն այն է, որ իշխանություններն այսօր կրկին ցույց տվեցին, որ կարեւորագույն ինստիտուտը՝ Ազգային ժողովը, որն ըստ էության, գերգույն ինստիտուտն է Հայաստանում, իրենք փաստացի քաղաքական բոյկոտ են անում, եթե որեւէ հարց իրենց օրակարգից դուրս է: ԱԺ-ի ղեկվարությունն ու «Իմ քայլի» անդամները տեսաք, որ չեկան ԱԺ խորհրդի նիստին: Դա նշանակում է, որ կամ իրենք կրկին ունակ չեն սթափ գնահատել իրավիճակը, կամ որոշել են ձեռքը թափ տալ ամեն ինչի վրա ու չգիտեմ ինչ օրակարգով շարժվել, որովհետեւ սա օրակարգ չէ: Սա զավեշտալի իրավիճակ է: Զարգացումներն իրենք են լարում: Մենք միշտ ասել եւ կրկնելու ենք, որ կանենք հնարավորն ու անհնարինը, որ չլինեն ըդնհարումներ, բախումներ: Իսկ միակ տարբերակը, որ դա չլինի, գործընթացները հասկանալի դաշտ բերելն է, իսկ իշխանությունը հասկանալի դաշտից դուրս է ընկել»,-հայտարարեց Արման Աբովյանը:

«Եթե իրենք այդքան մտահոգ են ռազմական դրությունով եւ պնդում են, որ օրինակ, Սյունիքում իրավիճակը ոչ թե լավ է, այլ անվտանգության առումով երաշխիքներ կան, թող մի հատ գնան Սյունիք ու նայեն թուրք զինվորին, որ կանգնած է հայկական հողում, ինչքան էլ իրենք պնդեն ու հղումներ անեն Ադրբեջանի տրածքային ամբողջականությանը: Զավեշտալի է, երբ հարց ես տալիս, ասում ես՝ հարվային ամենառաանցքային ճանապարհի վրա մի քանի կետում Ադրբեջանի զինուժն է կանգնած, ասում են՝ դե գիտեք ինչ կա, դա իրենց միջազգային սահմաններն են: Զուգահեռ ասում են՝ դեմարկացիա չկա: Բա եթե դեմարկացիա չկա, ոնց հասկանանք, որ դրանց զորքը կանգնած է»,-ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Հարցին, թե ռազմական հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Թույլ տվեք գնահատական չտամ: Ես գիտեմ միայն մի բան, որ յն ինչ կատարվել է, այն հայտարարությունները, որ հնչեցվել են, իրենք իրականում ռազմական հեղաշրջման հետ աղերս չունեն: Ես ցավում եմ, որ իրենք տեղյակ չեն, թե դա ինչպես է կատարվում: Փորձել պտտեցնել իրավիճակը, դա բերում է ծանրագույն իրավիճկի: Մենք այսօր փաստացի ապրում ենք ծանրագույն ճգնաժամի մեջ»:

Խասելով արչտահերթ ընտրությունների մասին, Աբովյանն ասաց. «Ցանկացած դեպքում իշխանությունը ձեւավորվելու է ընտրությունների միջոցով: Մնացած տեխնիկական ու մեխանիկական հարցերը արդեն կքննարկենք հետո»: