Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը՝ հայտարարելով, որ «Թուրքիան դեմ է պետական հեղաշրջման ցանկացած փորձի»:

«Մենք դեմ ենք բոլոր տեսակի հեղաշրջումներին: Մենք պարզապես չենք կարող հաշտվել հեղաշրջման փորձերի հետ»,-ասել է Էրդողանը Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո մամուլի ասուլիսի ժամանակ: 

Նրա խոսքով՝ «անընդունելի է հայ զինվորականների կողմից հեղաշրջման փորձը, եւ գործող իշխանությանը փոխելու անհրաժեշտության դեպքում վերջին խոսքը պետք է պատկանի հայ ժողովրդին»:

«Նրանք այդ որոշումը պետք է թողնեն հայ ժողովրդի հայեցողությանը»,-հավելել է Էրդողանը: