Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր: 

Նշենք, որ Անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը: