Նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել են Անվտանգության խորհրդի նիստին, սակայն նախագահը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել այդ նիստին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Նշենք, որ այսօր՝ մարտի 1–ին,  վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին չէր մասնակցում ՀՀ նախագահն ու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։

Թեեւ նախագահ Արմեն Սարգսյանը Անվտանգության խորհրդի կազմում չէ, այնուամենայնիվ, վերջին շրջանում նա մասնակցում էր ԱԽ նիստերին։ Իսկ թե ինչու Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ներկա չէր  նիստին, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «նա տեղեկացված է եղել դրա անցկացման մասին»։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. Օնիկ Գասպարյանը չի մասնակցել