Բանակն այսօր մեր անվտանգության, մեր պետականության երաշխավորն է, եւ ովքեր բանակի կողիքն չեն, նրանք մեր պետականության կողքին չեն. այսօր կաթվածահար վիճակում է ամբողջ պետական համակարգը: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿխմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Որեւէ մեկը չի աշխատում: Ես շատ եմ խոսում մարդկանց հետ, խելացի ձեւով այս պրոցեսը պետք է  իր ավարտին, մենք կունենանք նոր երկիր, նոր իրավիճակ, ժողովուրդն իր ողնաշարը կուղղի, բայց  դրա համար մենք պետք է ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելում մեր ունակությունը ստանանք: Նիկոլ Փաշինյանի օրոք դա անհնար է:

Կարճ ժամանակ անց մենք ֆինանսական, տնտեսական կոլապսի ենք գալու: Արդեն հունվարի ցուցանիներն էլ են դա ցույց տալիս»,-ասաց նա: