Կրասնոդարի Բելորեչենսկ քաղաքում Արթուր Սարուխանովի սպանության կասկածանքով երկու ադրբեջանցու նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հետախուզվողները Վրաստանի քաղաքացիներ Մուսսա եւ Սանան Հասանովներն են:

Տվյալ փաստով Բելորեչենսկի միջշրջանային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 22-ամյա տղամարդու սպանության փաստով (ՌԴ ՔՕ 105-րդ հոդված, մաս 1-ին) եւ սպանվածի 31-ամյա ծանոթի մահափորձի փաստով (ՌԴ ՔՕ 105-չդ հոդված, մաս 1-ին, 30-րդ հոդված, մաս 3-րդ):

Նախնական տվյալներով՝ 2021 թվականի փետրվարի 28-ի երեկոյան երիտասարդների խումբը հանդիպել է Բելորեչենսկի Գոգոլի փողոցի սրճարաններից մեկի մոտ, որպեսզի լուծի նախօրեին ծագած կենցաղային խնդիրը: Նրանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում տղամարդկանցից մեկը դանակով հարվածել է 22-ամյա տղամարդու կրծքին եւ 31-ամյա տղամարդու որովայնին: Դրանցի հետո նա թաքնվել է: Տուժածներին հոսպիտալացրել են: 22-ամյա տուժածը մահացել է ստացված վնասվածքից: Երկրորդ տուժածն այժմ հիվանդանոցում է, որտեղ շարունակում է անհրաժեշտ բուժում ստանալ:

Ներկայումս իրականացվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ: Քրեական գործի քննությունը շարունակվում է: