Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ ավտոբուսներով ոստիկաններ են բերել։

Հիշեցնենք, որ երեկ նույնպես Փաշինյանի առանձնատան մոտ մեծ թվով ոստիկաններ էին կենտրոնացրել։ Ոստիկանների մասն էլ իրենց մոտ ունեին վահաններ։

Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում իր հերթական հանրահավաքն է հրավիրել «Հայրենիքի փրկության շարժումը»: Շարժումը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: