Կալիֆոռնիայի նահանգապետը չի խոչընդոտի Համբիկ Սասունյանի ազատ արձակմանը, հայտնում է  Asbarez օրաթերթը։

Նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակից ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են, որ նահանգապետը որոշում է կայացրել չընդդիմանալ, «Բանտարկյալների ազատ արձակման խորհրդի»՝ Սասունյանին ազատ արձակելու վերաբերյալ կայացված որոշման իրականացմանը՝ մերժելով դրա վերաբերյալ բողլոր բողոքարկումները:

«Իսկապես երախտապարտ ենք նահանգապետ Նյուսոմի գրասենյակին՝ մեզ հետ բաց հաղորդակցության, մեր մտահոգությունները հաշվի առնելու և մարդասիրական որոշում կայացնելու համար։ Անհամբեր ենք Համբիկի` ուշացումով ազատ արձակվելուն ականատեսը լինելուն», – նշել է ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետ, իրավաբան Նորա Հովսեփյանը։

Ակնկալվում է, որ Համբիկ Սասունյանի ազատ արձակման գործընթացը կսկսվի հաջորդող մի քանի օրերի ընթացքում։

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի դատարանը բեկանել է Համբիկ Սասունյանի ազատ արձակումը կասեցնելու վերաբերյալ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի որոշումը։

Համբիկ Սասունյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 1984 թվականին՝ մեղադրվելով 1982 թվականին Լոս Անջելոսում թուրք դեսպանի սպանությանն աջակցելու համար։