«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել' անդրադառնալով ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի այսօրվա հայտարարություններին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից այսօր հրապարակված «ինտերպոլյան» փաստերը, մեղմ ասած, իրավաքաղաքական դատավճիռ են նիկոլազմի համար։ Ինչու՞:

1. Հաստատվում է, որ ՀՀ իշխանությունները փաստացի քաղաքական հետապնդում են իրականացնում նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։

2. Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է Ինտերպոլի՛ կողմից, որը գլոբալ (այլ ոչ թե տարածաշրջանային) և նվազ քաղաքականացված միջազգային կառույց է։

3. Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է իբրև թե «ամբողջովին բացահայտված» Մարտի 1-ի՛ գործով մեղադրվող անձի նկատմամբ։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ նիկոլիզմի գլխավոր խաղաքարտերից մեկը՝ Մարտի 1-ի քրեական գործը, միջազգային հեղինակավոր կառույցի կողմից հայտարարվում է քաղաքական ու հակաիրավական՝ վերջնականապես հօդս ցնդեցնելով «ժողովրդավարության բաստիոնի» միֆը։

Կարճ ասած, գործ ունենք ճղճիմ ու խղճուկ, ապաշնորհ ու անսկզբունքային բռնապետիկի հետ>:

Հիշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր՝ մարտի 16-ին, հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի «Ինտերպոլը» մերժել է Հայաստանի իրավապահներին հետախուզել Գեւորգ Կոստանյանին՝ համարելով նրա գործը քաղաքական։

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից այսօր հրապարակված «ինտերպոլյան» փաստերը, մեղմ ասած, իրավաքաղաքական...

Опубликовано Ruben Melikyan Вторник, 16 марта 2021 г.