Սաուդյան Արաբիան ողջունել է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռք բերումը թույլ չտալուն եւ Պարսից ծոցի տարածաշրջանը զանգվածային ոչնչացման բոլոր տեսակի զենքերից ազատմանն ուղղված միջազգային ջանքերը, հաղորդում է Arab News-ը:

Սալման թագավորի նախագահությամբ կառավարության նիստի ժամանակ նախարարները կոչ են արել երկարաձգել Իրանին զենքի մատակարարման էմբարգոն, քանի որ «այն շարունակում է հութիներին ապահովել ժամանակակից զենքով եւ անօդաչու թռչող սարքերով, որոնք օգտագործվում են Թագավորությունում յեմենցիներին ահաբեկելու եւ խաղաղ բնակիչներին եւ քաղաքացիական անձանց օբյեկտները դիտավորյալ եւ համակարգված կերպով թիրախավորելու համար»:

Տեղեկատվության նախարար Մաջիդ Ալ-Քասաբիի խոսքով՝ Ռիադը սատարում է Եմենում ՄԱԿ-ի բանագնացի՝ համապարփակ հրադադարի ռեժիմի հասնելու եւ Եմենում պատերազմը դադարեցմանն ու քաղաքական գործընթաց սկսելուն ուղղված ջանքերին: