Թուրքիան մյուս երկրներին կոչ է անում չմիջամտել հանրապետության ներքին գործերին՝ կապված Ժողովուրդների դեմոկրատիա քրդամետ կուսակցության լուծարման վերաբերյալ դատախազության հարցման հետ: Այս մասին նշված է հինգշաբթի տարածված երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Թուրքիայի Ազգային մեծ ժողովում [խորհրդարան] իրադարձությունների վերաբերյալ որոշ երկրների հայտարարությունները անհամատեղելի են օրենքի գերակայության հետ,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ: - Մենք հորդորում ենք նրանց, ովքեր անհետեւողական են եւ փորձում են միջամտել երկրի ներքին գործերին, հարգել դատավարությունները, որ անցկացնում են անկախ դատարանները»: