ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների համաձնաժողովը դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին կոչ անելով ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության փաստը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք գրում ենք այսօր, որ հորդորենք Ձեզ պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանության մասին ճշմարտությունը»,-ասված է Բայդենին ուղարկված նամակում:

Կոնգրեսականները նշել են, որ ավելի վաղ՝ 2020 թվականին, իր հայտարարության մեջ Բայդենը ճանաչել է հայ ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործությունը՝ որպես ցեղասպանություն, եւ նրան կոչ են արել անել դա կրկին ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Նամակում ընդգծված է, որ 2019 թվականին ե՛ւ Ներկայացուցիչների պալատը, ե՛ւ Սենատն ընդունել էին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւը:

«Ժամանակն է դա անել նաեւ գործադիր իշխանությանը»,-ասված է Սենատի հանձնաժողովի նամակում: