ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ վաղը Սահմանադրական դատարանը գրավոր կարգով քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը։

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ վաղը՝ մարտի 23-ին, ժամը 11։00-ին Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը»,- ասվում է փաստաբանական թիմի հաղորդագրությունում։