Դանիական շուկայում «աղետալի պարտատոմսեր» կթողարկվեն, որոնք երեք մայրցամաքներում տասը հրաբխային ժայթքումների ապահովագրություն կներառեն: Արժեթղթերը թողարկվելու են Դանիայի Կարմիր խաչի եւ մի քանի այլ գործընկերների կողմից, հաղորդում է RG-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Փորձագետների հավաստիացումներով՝ ներդրողները կշահեն «աղետալի արժեթղթերի» ձեռքբերումից: Այնուամենայնիվ, եթե փաստաթղթերում նկարագրված աղետն իսկապես տեղի ունենա, ներդրումները կկորչեն:

Դանիայի Կարմիր խաչը հուսով է, որ նախագծի գործընկերների օգնությամբ կարող է շուրջ երեք միլիոն դոլար հավաքել: Այդ միջոցներն կուղղվեն հրաբխային ժայթքումներից տուժածներին: