«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ տվյալների բազաները պաշտպանված են լիարժեքորեն, տվյալների պահպանումն իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են  «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ից` հերքելով այն տեղեկությունները, որ ընկերության տվյալների բազայից բաժանորդների տվյալների արտահոսք է տեղի ունեցել:

«27 մարտի 2021 թ., Երևան. Ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե իբր Beeline («Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ) տվյալների բազայից բաժանորդների տվյալների արտահոսք է տեղի ունեցել, պաշտոնապես հերքում ենք այս տեղեկությունները և հայտնում, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ տվյալների բազաները պաշտպանված են լիարժեքորեն, տվյալների պահպանումն իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառությամբ:

«Տելեկոմ Արմենիա»-ն երաշխավորում է բաժանորդների անձնական տվյալների, այդ թվում նաև՝ հեռախոսահամարի, գաղտնիությունը՝ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների»,-ասվում է հայտարարությունում: