Չինաստանը ցանկանում է կորոնավիրուսի դեմ մատչելի պատվաստանյութերի արտադրություն սկսել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, ԱՄԷ-ի պետական տեղեկատվական WAM գործակալությանն ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Մենք կաշխատենք պատվաստանյութերի երկկողմ արտադրությունն արագացնելու ուղղությամբ՝ այնպես, որ ապահովենք դրանց մատչելիությունը»,- ասել է Վան Ին, ով սկսել է իր երկօրյա պաշտոնական այցը ԱՄԷ՝ տարածաշրջանային ավելի լայն շրջագայության շրջանակներում:

ԱՄԷ-ն դարձել է առաջին երկիրը, որը 2020-ի դեկտեմբերին թողարկել է չինական արտադրության Sinopharm պատվաստանյութը՝ հայտարարելով, որ այն 86% արդյունավետություն ունի՝ վկայակոչելով վերջնական փուլում անցկացված կլինիկական փորձարկումների արդյունքները, հաղորդում է Reuters-ը: