Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է Excelsior Pass հարթակի գործարկման մասին, որի շնորհիվ կարելի է կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց վերաբերյալ հուսալի տեղեկատվություն ստանալ:

«Այսօր մենք գործարկեցինք Excelsior Pass-ը՝ բիզնեսի եւ անհատների համար անվճար հարթակ, որի օգնությամբ կարելի է հեշտությամբ COVID թեստի բացասական կամ պատվաստումների ապացուցված տեղեկատվություն ստանալ:

Սա իր տեսակի մեջ առաջին գործիքն է, որը կօգնի Նյու Յորքին պայքարել COVID-ի դեմ՝ միաժամանակ անվտանգ կերպով բացելով մեր տնտեսությունը»,- գրել է Կուոմոն Twitter-ի իր միկրոբլոգում: