Կա գաղափար Երևանի Բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր Բուհերում կան բազմաթիվ խնդիրներ։ Եվ մենք ունենք այսպիսի գաղափար, որ Երևան քաղաքից բոլոր կամ եթե ոչ բոլոր, առնվազն բուհերի մեծամասնության շենքերը, քանի որ գտնվում են կենտրոնում, հանենք վաճառքի, ձևավորված գումարներից Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինեն մեր բուհական, դասախոսական պոտենցիալը։ Այսօր մեր բուհերում շենքային պայմնաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»,- նշեց Փաշինյանը։