Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է եւս մեկ աճյուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է եւս մեկ աճյուն:

Վերջինս, նախնական տվյալներով ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է:

ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները, որոնումները կշարունակեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Այսպես, որոնումների ընթացքում, մինչ այսօր հայտնաբերվել է  1524 աճյուն»,- հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։