Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 29-ին, ժամը 14։45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում՝ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry եւ ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ո

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։