Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ապրիլի 1-ից կգործի ոչ անձնագրային ռեժիմ:

Դա երկու երկրների քաղաքացիներին թույլ կտա «ճանապարհորդել առանց անձնագրերի եւ երկրի ներսում կիրառվող ինքնությունը հաստատող նոր սերնդի վկայականներով»: Նշվում է, որ դա կամրապնդի Ադրբեջանի հետ ամուր կապերը:

Համապատասխան արձանագրությունը դեկտեմբերի 10-ին Բաքվում ստորագրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: