Չինական Xiaomi ընկերությունը պաշտոնապես հայտարարել է էլեկտրամոբիլների արտադրություն սկսելու մտադրության մասին: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Առաջին փուլում ներդրումները կկազմեն մոտ 1,5 մլրդ դոլար, սակայն հաջորդ 10 տարիներին ներդրումների ծավալը կմեծանա՝ մինչեւ 10 մլրդ դոլար:

Նշենք, որ Xiaomi ընկերությունը հիմնվել է 2010 թվականի ապրիլին, այս պահին այն ընդգրկված է աշխարհում սմարթֆոններ արտադրողների առաջնորդների քառյակում: