«Իսլամական պետությունը» մտադիր է իր ազդեցությունը չսահմանափակել Սիրիայով եւ Իրաքով, ահաբեկչական կազմակերպության ազդեցության սպառնալիքը կախվել է Աֆրիկայում մի շարք երկրների վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ահաբեկչության դեմ պայքարի հարցերի համակարգողի պաշտոնակատար Ջոն Գոդֆրին՝ Մոզամբիկի Պալմա քաղաքում ԻԼԻՊ-ականների հարձակումից հետո, հայտնում է Reuters-ը:

Գոդֆրիի խոսքով՝ ահաբեկիչների հարձակումները այն բանի վկայությունն են, որ ԻՊ-ն իր գործունեությունը տարբեր ուղղություններով տարածելու մեթոդներ է որոնում: Գոդֆրիի կարծիքով՝ դա ակնհայտ է այն ֆոնին, որ 2019 թվականին պարտվելուց հետո ԻՊ-ն մեծ ուշադրություն է դարձնում իր միջազգային բջիջներին: