ՍԴ-ի որոշումը վերաբերում է նրան, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է, այդ որոշումը չի հակասում հայտարարությանը, թե մարտի 1-ի գործը բացահայտված է:

«Մարտի 1-ի գործի բացահայտման մասին, եթե դուրս գաք փողոցով քայլեք, ձեզ ամեն երրորդը դրա մասին կասի: Դուք ասում եք՝ իշխանությունն ամեն ինչի համար պատասխանատու է: Ես ձեզ հուշեմ, որ 2008-ի մարտի 1-ին էլ է իշխանությունն ամեն ինչի համար պատասխանատու: Մարտի 1-ի մեղավորին դժվար չի գտնել: Դուրս եկեք փողոց, հարցրեք մարդկանց: Նրանք ձեզ անկեղծ կպատասխանեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։

Նշենք, որ այս հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ։