Google-ը արտոնագրային համաձայնագրեր է կնքել աշխարհի ավելի քան 600 լրատվական գործակալությունների հետ եւ նոր ծրագրի միջոցով ավելի շատ բովանդակություն հայցող օգտվողների «ահռելի աճ» է տեսնում, հաղորդում է Reuters-ը:

Google-ը շարունակում է բանակցություններն այլ հրատարակիչների հետ, այդ թվում ԱՄՆ-ում՝ News Showcase ծրագրի համար 1 միլիարդ դոլար տրամադրելու համար:

Ծրագիրը, որը կգործի մինչեւ 2023 թվականը, ԶԼՄ-ներում ներդրումներ կատարելու Google-ի փորձն է: Facebook-ը եւ Google-ը միասին վերահսկում են թվային գովազդի շուկայի կեսը:

Նշվում է, որ Google-ը համարյա ընդհանրապես չի վերահսկում հրատարակիչների կողմից փողի օգտագործումը:

«Մեր միջոցները նախատեսված են ծրագրում հրատարակիչների մասնակցությունը հեշտացնելու համար»,- ասել է Google-ի փոխնախագահ Բրյուս Բենդերը, ով համակարգում է News Showcase-ը: «Բայց, ի վերջո, դա ծառայում է նորությունների համար ավելի կայուն ապագա ստեղծելուն»: