Նյու Յորք նահանգում 7-ամյա տղային մեղադրել են բռնաբարության մեջ: Ըստ տեղական WWNY ռադիոկայանի, տղան ձերբակալվել է նահանգի ոստիկանության կողմից՝ Երախտագիտության օրը կատարված միջադեպի համար: Մարտի 23-ին նրան երրորդ աստիճանի բռնաբարության մեղադրանք է առաջադրվել:

Փաստաբան Էնթոնի Մարտոնեն, ով զբաղվում է երիտասարդության պաշտպանության գործերով, հայտարարել է, որ դա «անհեթեթ գործ է»: «Չեմ կարծում, որ դուք կարող եք նույնիսկ հասկանալ, թե ինչ եք անում 7 տարեկանում», - ասել է Էնթոնի Մարտոնեն ռադիոկայանին: «Նրանց պետք է ապացուցել, որ նա իրականում ֆիզիկապես կատարել է այդ արարքը, ինչը ինձ համար գրեթե անհնար է թվում»: