Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին եւ մեր բոլոր ընկած եղբայրներին: Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել Հանրապետության հրապարակից, որտեղ երեւում է, թե ինչպես են վարորդները ազդանշան տալով տոնում Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը

«Հաղթել պարտություններից հետո, հաղթել պարտվելիս, տանել կամային հաղթանակ։

Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին եւ մեր բոլոր ընկած եղբայրներին»։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընդունեց Ռումինիայի հավաքականին և ֆանտաստիկ հաղթանակ տարավ 3:2 հաշվով