Սպիտակ տան աղբյուրները հայտնել են, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտարարել է ամերիկացի քաղաքագետ եւ հայտնի միջազգային մեկնաբան Յան Բրեմմերն իր Twitter-ի էջում:

«Սպիտակ տան աղբյուրները հայտնել են, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով կճանաչի Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանություն»,-ասել է Բրեմմերը:

«Էրդողանը ստիպված է բախվել եւս մեկ դիվանագիտական մարտահրավերի, որը բխում է ԱՄՆ-ից: Ես Սպիտակ տնից լսել եմ, որ նախագահ Բայդենը պատրաստվում է ճանաչել 1915 թվականին օսմանների կողմից իրականացված ցեղասպանությունը»,-նշել է նա տեսանյութում, որը հրապարակվել է GZERO Media-ում: