Ռումինիայի առողջապահության նախարար Վլադ Վոյկուլեսկուն տուգանվել է 360 դոլարի չափով փակ տարածքում բժշկական դիմակ չկրելու համար, հաղորդում է Mediafax գործակալությունը՝ հղում անելով  Բուխարեստի ոստիկանությանը:

«Բուխարեստի ոստիկանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ COVID-19 համավարակի դեմ պայքարի եւ դրա կանխարգելման մասին օրենքի պահանջը չկատարելու, մասնավորապես, դիմակի բացակայության համար կառավարության ներկայացուցիչը՝ առողջապահության նախարար Վլադ Վոյկուլեսկուն, տուգանվել է 360 դոլարի չափով»,-հաղորդում է Mediafax-ը:

Ռումինիայի սոցցանցերում տարածվել են նախարարի լուսանկարները, որոնք արվել են երկուշաբթի խորհրդարանի շենքում: Նա գտնվել է միջանցքում առանց դիմակի՝ չնայած դա պարտադիր է կրել բոլոր փակ տարածություններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ռումինիայում նոյեմբերի 9-ին ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, երկրում սահմանվել է պարետային ժամ 22.00-05.00-ն: Հինգ տարեկանից բարձր տարիքի բնակիչները պարտավոր են կրել դիմակներ անգամ փողոցներում: