Նիդերլանդները դադարել են օգտագործել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը 60 տարեկանից ցածր մարդկանց պատվաստելու համար, հաղորդում է RTL Nieuws տեղական հեռուստաալիքը:

Այդ որոշումն ընդունվել է երկրի առողջապահության նախարարության կողմից Առողջապահության խորհրդի, առողջապահության ազգային ինստիտուտի եւ բժշկական գործակալության հետ խորհրդակցություններից հետո պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների պատճառով, հաղորդում է Gazeta-ն:

Որպես կողմնակի ազդեցություն՝ նշվել են պատվաստվածների շրջանում ծանր թրոմբոզների դեպքերը: Բացի այդ Lareb հոլանդական հետազոտական կենտրոնը հաղորդել է պատվաստումից հետո Նիդերլանդների բնակչուհու մահվան մասին, որի պատճառն է թոքերի էմբոլիան: