Թուրքիայում երրորդ օրը շարունակ կորոնավիրուսի դեպքերի օրական աճը ռեկորդ է սահմանում համավարակի ամբողջ ընթացքում. ուրբաթ այդ թիվը կազմել է  42 308 հիվանդ, վկայում են հանրապետության առողջապահության նախարարության տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գերատեսչության տվյալներով՝ չորեքշաբթի եւ հինգշաբթի երկրում COVID-19-ով վարակվածների օրական աճը եւս ռեկորդային էր համավարակի ամբողջ ընթացքում: Ինչպես երկուշաբթի հայտարարել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, վարակվածների թվի աճի պատճառով թուրքական նահանգների հիվանդանոցներում կրկին սահմանվում է պարետային ժամ հանգստյան օրերին՝ ուրբաթ 21.00-ից մինչեւ երկուշաբթի 5.00-ն:

«Այսօր հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 42 308 նոր դեպք, 1471 պացիենտ հոսպիտալացվել է: Մահացել է 179 հիվանդ, իսկ համավարակի ամբողջ ընթացքում՝ 31 892 մարդ: Ծանր վիճակում է գտնվում 2182 պացիենտ»,-ասված է նախարարության հայտարարության մեջ: