Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Հետազոտությունների և գործարարության կենտրոն հիմնադրամը հայտարարում է մրցույթ`          մոդելավորել համավարակի սփրեդը՝ որպես ռազմավարություն «պարբերական թեստավորման» և այլ արդյունավետ միջոցների կիրառման պայմանով և համեմատել այն ընթացիկ մոդելի հետ, որի դեպքում թեստավորումն ու ինքնամեկուսացումը կիրառվում են ախտանիշների առկայության պարագայում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են հիմնադրամից:

«Անցած տարվա ընթացքում ամբողջ աշխարհն աննախադեպ փորձ ունեցավ գործելու համաճարակի պայմաններում: Covid-19-ը, որը նախ ցնցեց առողջապահական համակարգերը, ի վերջո վերածվեց համընդհանուր տնտեսական մարտահրավերի։ Ուստի պարտավոր ենք ուղիներ փնտրել, որոնք թույլ կտան պահպանելու տնտեսական ակտիվությունը՝ համավարակը ճնշելու հետ մեկտեղ։

Որոշ քաղաքներում և համալսարանական քամպուսներում կիրառված և բարձր արդյունավետություն ցուցաբերած ռազմավարություններից է պարբերական թեստավորումը։ Այս ռազմավարությունը մաթեմատիկորեն գնահատելու նպատակով Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Հետազոտությունների և գործարարության կենտրոն հիմնադրամը հայտարարում է մրցույթ, որն ազատ է հետազոտողների (նաև խմբերի) համար, նպատակ ունենալով:

Մոդելավորել համավարակի սփրեդը՝ որպես ռազմավարություն «պարբերական թեստավորման» և այլ արդյունավետ միջոցների կիրառման պայմանով և համեմատել այն ընթացիկ մոդելի հետ, որի դեպքում թեստավորումն ու ինքնամեկուսացումը կիրառվում են ախտանիշների առկայության պարագայում։

Մրցույթը հովանավորվել է դինամիկ և արագորեն աճող գիտելիքահեն մի կազմակերպության՝ ԿորոնաԹեստի կողմից, որն առաջարկում է համավարակի ճնշմանն ու տնտեսության պահպանմանը միտված համապարփակ լուծումներ։

Մրցույթի նախնական գրանցում (մինչև ապրիլի 9-ը 23:59):

Լրացուցիչ մանրամասներ մրցույթի վերաբերյալ՝

•             Տեխնիկական նկարագիր, կանոններ:

•             Մրցանակներ՝ 1-ին տեղ 300.000 դրամ, 2-րդ տեղ՝ 200.000 դրամ, 3-րդ տեղ՝ 100.000 դրամ:

Ներկայացման վերջնաժամկետը՝ մինչեւ Ապրիլի 22-ը. մանրամասները հավելյալ կտրամադրվեն նախապես գրանցված բոլոր դիմորդներին »,-ասվում է հայտարարությունում: