Ճապոնական Suzuki Motor ավտոարտադրողն ապրիլի 5-ից կդադարեցնի Ճապոնիայում մեքենաների իր երեք գործարաններից երկուսի արտադրությունը՝ կիսահաղորդիչների սակավության պատճառով, հայտնում է Nikkei-ն:

Նման որոշումն ընդունվել է համակարգչային չիպերի շարունակական սակավության, ինչպես նաեւ որոշ մասերի գնումների ուշացման հետ կապված մտավախությունների ֆոնին: Դադարեցումը կանդրադառնա Սագարում Suzuki-ի գործարանի եւ Կոսայի գործարանի երեք արտադրական գծերից մեկի վրա:

Միեւնույն ժամանակ, ընկերությունից հայտնել են, որ չեն պատրաստվում կրճատել արտադրությունը, դադարեցման հետեւանքները փոխհատուցելու համար արտադրողները մտադիր են աշխատանքներ կազմակերպել տոնական օրերին, հաղորդում է Gazeta-ն: